Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարբի գյուղում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը

Blog Image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Սարգսյանին պատկանող թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, գ. Կարբի):

Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝

արտադրական շինությունների կառուցվածքը չի ապահովում ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

տանիքների ներքին մակերևույթը, առաստաղը չեն կանխարգելում բորբոսի առաջացումը, առաստաղից ծեփի մասնիկներ թափվելու վտանգը՝ նպաստելով խոնավության խտացմանը։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»:

Send