Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ախալքալաքի գյուղերում անասունների մոտ գրանցվել են դաբաղի ախտանիշներ

Blog Image

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո, Մարտունի և Խորենիա գյուղերում խոշոր եղջերավոր անասունների մոտ գրանցվել է դաբաղին բնորոշ ախտանիշներով հիվանդություն։ Jnews-ի հաղորդմամբ, սննդի ազգային գործակալության մարզային գրասենյակի աշխատակիցներն, ախտորոշման համար, հիվանդ կենդանիների ախտաբանական նյութի նմուշներն ուղարկել են լաբորատորիա։ Կատարվում են խոշոր եղջերավոր անասունների ախտահանման և բուժման միջոցառումներ։ Կենդանիների անկման դեպքեր չեն գրանցվել։

Դաբաղին բնորոշ ախտանիշներն այս գյուղերում նկատվել են մոտ տաս օր առաջ:

Ազգային սննդի գործակալության Սամցխե-Ջավախեթիի մարզային բաժնի ավագ տեսուչ Մխիթար Պարոնյանի խոսքով, ախտորոշումը դեռևս հաստատված չէ:

«Մինչև լաբորատոր հետազոտությունների արդյունքները չստանանք, չենք կարող վստահաբար ասել, որ դա դաբաղ հիվանդությունն է։ Հնարավոր է, որ դա վեզիկուլյար ստոմատիտ է։ Սակայն ախտանիշները համընկնում են, և մենք արդեն սկսել ենք կանխարգելիչ միջոցառումներ՝ ախտահանում և հակաբիոտիկային բուժում։ Մեր դիտարկումների համաձայն բուժումն օգնում է», - նշել է Պարոնյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Send