ԱՄՆ Մոնտանա նահանգի Քալիսպել օդանավակայանի թռիչքուղում վայրէջքի մոտեցող ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի, հաղորդում է NBC Montana-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Երկու ինքնաթիռներն էլ այրվել են, սակայն հրդեհն արդեն մարվել է։ Օդաչուն և երեք ուղևորները ողջ են։ Երկու մարդ թեթև վնասվածքներ են ստացել և դիմել են բժշկական օգնության, հայտարարել է Քալիսպելի հրշեջ ծառայության պետ Ջեյ Հագենը։
Փրկարարները, ոստիկանները և հրշեջները գտնվում են վթարի վայրում, ավելի վաղ հայտնել էր Ֆլաթհեդ շրջանի շերիֆ Բրայան Հեյնոն։ Նրա խոսքով՝ բախման մասին հաղորդվել է տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 23:08-ին)։
Ինքնաթիռի տեսակի մասին տեղեկատվություն չի տրամադրվել։
«Իմ անձնակազմը գտնվում է Քալիսպել քաղաքային օդանավակայանում ինքնաթիռի վթարի վայրում։ Մեր տեղեկությամբ՝ ոչ ոք չի տուժել», - X սոցիալական ցանցում գրել է Մոնտանայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռայան Զինկեն։ Նա խոստացել է օգնել տեղական իշխանություններին և օդանավակայանին միջադեպի հետևանքների հաղթահարման գործում։
Տեսանյութն՝ այստեղ