Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ավանեսյանին ասել են` «հանգիստ տեղդ նստի», Զեյնալյանը մրցակիցներ չունի․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրել է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նոր մրցույթ է նշանակվել՝ նոյեմբերի 14-ին, առաջադրումների փուլն ավարտվել է:

Այս անգամ, ի տարբերություն նախորդի, 1 թեկնածու է հայտ ներկայացրել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը գարնանից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չանցավ։

Այն ժամանակ նա մրցակիցներ ուներ, գլխավորը  առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն էր, որին, ըստ լուրերի, աջակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, եւ հենց այդ պատճառով էլ 0.11 միավոր պակաս գնահատեցին, որ Նարեկ Զեյնալյանը կտրվի քննությունից։

Հիմա Զեյնալյանը մրցակիցներ չունի, ինչից կարելի է եզրակացնել, որ Ավանեսյանին ասել են՝ «հանգիստ նստի տեղդ»․ Փաշինյանի «հորդորով» մանդատից հրաժարված Զեյնալյանը քաղաքական որոշման արդյունքում պետք է ԲԿ տնօրեն դառնա։

Հիշեցնենք, որ Զեյնալյանը մանդատից հրաժարվեց մոտ 1 տարի առաջ` Արգիշտի Քյարամյանի հետ լսումներում լեզվակռվից հետո, երբ նյարդայնացած «շեֆը» միանգամից մի մեծ խմբի ազատեց պաշտոններից ու մանդատները վերցրեց ձեռքներից:

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանին մարտին հեռացրին պաշտոնից, եւ որպես պատճառ՝ նշվում էին պացիենտների, այսպես կոչված, «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ-ն։ Եվ Նարեկ Զեյնալյանը նշանակվեց ԺՊ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Send