Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եթե իշխանությունները հանձնում են հայրենիքը, ապա ժողովուրդը իրավունք ունի վերադարձնելու այն. Հակոբյան

Blog Image

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե հակոբյանը գրել է.

 

«Վաղը սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի տոնը։ Բայց հազարավոր երեխաներ, ուսուցիչներ ու ծնողներ դպրոց կգնան առանց ոգևորության․ նրանք կոտրված են, հայրենազուրկ ու անորոշ ապագայի առաջ կանգնած։ Այս իշխանությունների մեղքով մեր երեխաները սեպտեմբերի 1-ին դպրոց են գնում ոչ թե հույսով, այլ վախով ու ցավով։Արցախում Գիտելիքի օրը միշտ ավելի մեծ խորհուրդ ուներ․ այն սպասում էր հաջորդ օրվա՝ սեպտեմբերի 2-ի, երբ մենք հռչակեցինք Արցախի անկախությունը՝ մեր կամքի, արժանապատվության ու ազատ ապրելու իրավունքի խորհրդանիշը։

 

Այսօր այդ երկու օրերն էլ իշխանությունների դավաճան քաղաքականության հետևանքով վերածվել են ցավի ու կարոտի։ Բայց սա նաև հիշեցում է․ եթե իշխանությունները հանձնում են հայրենիքը, ապա ժողովուրդը իրավունք ունի վերադարձնելու այն։ Գիտելիքն ու անկախությունը չեն կորսվում, եթե կա հիշողություն և կամք։ Մեր պայքարի իմաստն այն է, որ մեր երեխաները Գիտելիքի օրը նորից դիմավորեն Արցախում, իսկ անկախության օրը՝ արժանապատիվ հայրենիքում, այլ ոչ թե դավաճանների պարտադրած անտերության մեջ։

 

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին պետք է լինել Ազատության հրապարակում»

Send