Հայտնի է դարձել «Դոմուս» հիպերմարկետի՝ Իսակովի մասնաճյուղի հրդեհի համալիր փորձաքննության եզրակացությունը:
Հրկիզման վարկածը բացառվել է:
Պարզվել է, որ 2024-ի հոկտեմբերի 7-ի հրդեհի օջախ է դարձել պահեստի հարևանությամբ գտնվող օդորակիչների սենյակը։ Կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն, գրել են ԶԼՄ-ները։
Շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է կազմել, իսկ այն վարձած «Դոմուս» ընկերությանը՝ ավելի քան 800 միլիոն դրամ:
