«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցություննեդը ներկայացրել են հայտարարագիր։
Ինչպես է ՔՊ-ն ստացել պետական ֆինանսավորում.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած եւ սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն եւ մեկ դաշինք 2024 թվականին ՀՀ պետբյուջեից ստացել են 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվել է գարնանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի համեմատ ֆինանսները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ Եթե կուսակցության համար խորհրդարան անցնելու շեմը 5 տոկոս է, ապա դաշինքների դեպքում՝ 7 տոկոս, ինչի հիմքով նրանց տարեկան ֆինանսավորումը կազմում է համապատասխանաբար 3 եւ 5 տոկոս։
«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստացել, քանի որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3-ը։
Հարկ է նշել, որ կուսակցությունը անշարժ կամ շարժական գույքեր չի հայտարարագրել, այդ թվում չեն հայտարարագրվել նաեւ թանկարժեք գույքեր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
