Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանական հարձակման ֆոնին Իսրայելում առավոտյան սուպերմարկետների մոտ հսկայական հերթեր են եղել (լուսանկարներ)

Blog Image

Իսրայելում առավոտյան սուպերմարկետների մոտ հսկայական հերթեր են եղել։

Մարդիկ պաշարներ են հավաքում իրենց անհրաժեշտ ամեն ինչով՝ սպասելով Իրանի արձագանքին հարձակումներին: 

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ էր արել պաշարներ հավաքել ու թաքնվել ապաստարաններում: Նեթանյահուն նշել էր, որ քաղաքացիները կարող են երկար ժամանակ մնալ այնտեղ: Իսրայելական գործողությունը կտևի առնվազն երկու շաբաթ։

Ավելի քան 150 իրանական անօդաչու թռչող սարքեր հատել են Իրաքի օդային տարածքը և ուղղվել դեպի Իսրայել՝ պատասխան հարված հասցնելու համար, գրել են ԶԼՄ-ները։

Իսրայելը հայտնաբերել է Իրանից մոտ 100 անօդաչու թռչող սարքերի արձակում, Ռազմաօդային ուժերը և ՀՕՊ համակարգերը դրանք պատրաստ են որսալու, ՏԱՍՍ-ին հայտնել են Իսրայելի բանակից։

Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում տեղակայված 10 օբյեկտի վրա, Թավրիզի վրա հարվածից հետո զոհվել է 3 իրանցի, հայտնել են երկրի արտակարգ ծառայությունները։ Իսրայելի մի քանի հարվածների հետևանքով Իրանում ավելի քան 300 թիրախ է խոցվել։ Առաջինը ոչնչացվել են ՀՕՊ ուժերը և վաղ նախազգուշացման ռադարային կայանները։

Հորդանանի ՀՕՊ-ը հունիսի 13-ի առավոտյան խոցել է մի քանի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք մտել էին թագավորության օդային տարածք, հաղորդել է Petra գործակալությունը։

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացի պետծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ապաստան գտնել

Իրանը կոչ է արել ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։

Լուսանկարներն այստեղ

Send