Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է». երեկ գրեցինք, այսօր ազատվեց

Blog Image

Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, իմանալով, որ իր կառավարությունը ՀԾԿՀ նախագահին դիրքորոշում է հայտնել, որ Ստոքհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ պարտադիր կատարման, հայտարարեց, թե նման բան չի կարող լինել։

«Ո՞վ է ասում, որ կառավարությունն ընդունում է»,- զարմացավ Փաշինյանը։

Երբ MediaHub-ը կողքից հուշեց, որ կառավարության անունից է այդպիսի դիրքորոշում ուղարկվել ՀԾԿՀ-ին, Փաշինյանը հայտարարեց․ «Ով տենց դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի` գնա: Կառավարությունը ես եմ, չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում հայտնել»։ 

Մենք պարզել էինք, որ կառավարության անունից այդպիսի դիրքորոշում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը, որը պատասխանել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ուղղված նամակին։

Երեկ մենք այս մասին գրեցինք, ու հռետորական հարց հնչեցրինք՝ արդյոք Փաշինյանը կազատի՞ աշխատանքից «ընկեր Նապոլեոնի» դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Դրմեյանին։

Մեր հարցի պատասխանը շատ չուշացավ․ այսօր առավոտյան իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը Դրմեյանին ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, քանի որ «ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է»։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, սակայն այստեղ խիստ զբաղված էին, խոստացան ավելի ուշ արձագանքել։

Վահե Մակարյան

Send