«Այսօր ՀՀ իշխանությունը փորձելու է կաշկանդել ՀՀ լավագույն երիտասարդ դատավորներից մեկին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին, որպեսզի բարերար Սամվել Կարապետյանը հանկարծ ազատության մեջ չհայտնվի»,-նման կարծիք է հայտնել փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա շարունակում է.
«Իհարկե մեծ ցավ կապրեմ, եթե դատավոր Դավթյանի նման պրոֆեսիոնալ իրավաբանն ու կամային որակներով օժտված դատավորը «կուլ գնա» իշխանության քաղաքական խաղերին, ինչին նաև չեմ հավատում։ Բայց ՀՀ իշխանությունը մի պարզ բան չի հասկանում. քաղաքական գործերը լավագույն դատավորներին տալով՝ նրանց հավատարմությունը ստուգելը ոչ միայն բարոյական չէ, այլ նաև ունի շատ հեռահար վտանգներ, որից հենց իրենք են տուժելու ապագայում…։
Հ.Գ. Կամ գուցե ՀՀ իշխանությունն էլ վերջապես հասկացել է, որ ապօրինությունն ու սրիկայությունն էլ այնուամենայնիվ ունեն «սահմաններ», ուստի ի վերջո Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը, իրական դատական երաշխիքի ապահովման նպատակով, թողնվել է ազատ մակագրման։