Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կամո Պ.-ն իր վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ֆոտալրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել գյուղմթերքով:
