Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար, «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշներին, 3 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ դեպի գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապտանշներին, առաջ ընթացել և հայնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն:  Բախման հետևանքով երկաթե արգելապատնեշներից մի հատված շպրտվել ու հայտնվել է ձորում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ
     

Send