Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ալիեւին (տեսանյութ)

Blog Image

Նիկոլ Փաշինյանը Չինաստանում հանդիպել է Իլհամ Ալիեւին։

Ըստ տեղեկությունների՝ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը։

 

ՀՀ կառավարություն |

«Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։

Ըդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»։

 

Տեսանյութն այստեղ

 

 

Send