Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զինվորականների հետ խորհրդակցելուց հետո, հրամայեց հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Ntv-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեթանյահուի որոշումը պայմանավորված էր պաղեստինյան և իսրայելական ուժերի միջև վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությամբ։

Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մեծ դժվարությամբ բանակցված հրադադարը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին։ Հոկտեմբերի 19-ին Իսրայելը հայտարարեց, որ Համասի կողմնակիցները հարձակվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի վրա։ Այնուհետև իսրայելցիները հարվածներ են հասցրել պաղեստինյան անկլավին։

Համասը պատասխանեց, որ չի խախտել հրադադարը և կապ չի պահպանել Գազայի հատվածի հարավում գտնվող Համասի կողմնակիցների հետ, որոնք, ենթադրաբար, հարձակվել էին Իսրայելի պաշտպանության բանակի վրա։

Նույն օրը Իսրայելը որոշեց երկարաձգել հրադադարը։ Իսկ հոկտեմբերի 25-ին Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում ահաբեկչի դեմ «վիրաբուժական հարվածի» մասին։

Send