Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Շվեյցարացի պատգամավորները Կոնգրեսում կներկայացնեն Արցախից տեղահանված հայերի վերադարձի հարցեր

Blog Image

 

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին, հայտնել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)։

Շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։

Ճեպազրույցին կմասնակցեն նաև նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը և «Քրիստոնեական համերաշխության» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

Բանախոսները կանդրադառնան «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» նախաձեռնության աշխատանքներին:

Send