Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց

Blog Image

Սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Լունապարկ»-ում։ Այդ օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա վիրահատարանում է և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանում առանց հաշվառման ապրող 32-ամյա Վարդգես Թ.-ն է։

Send