Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաշինյանի վտանգավոր քաղաքականության «շանթահարող» հայացքից գոհ են «խաղաղության» գնացողները

Blog Image

Իշխանության քարոզի հիմնական նպատակն այն է, որ մենք այլեւս կարող ենք ապրել «խաղաղության» միջավայրում, իսկ անվտանգության տեսանկյունից կարող ենք գնալ ու գալ բաց ճանապարհներով։ Մենք՝ Բաքու, նրանք՝ Հայաստան։ Բայց քանի որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հայտնում է, որ Հայաստանը ոչ թե Հայաստան է, այլ Արեւմտյան Ադրբեջան, խոսքը իրենց գալու մասին չէ, այլ իրենց հիմնական վերադարձի։

Սա պետք է դիտարկել ոչ թե անվտանգության ու ապահովության շղարշի ներքո, այլ այն, որ Ադրբեջանը այսքան ժամանակ ինչ ասել է, ո՛չ միայն իրագործել է, սկսած Արցախից, վերջացրած ՀՀ-ի սուվերեն տարածքներից, այլ մեր երկրում դարձել է օրակարգ ու ներքաղաքական իրավիճակի զարգացման նարոտիվ։ 

Խնդիրը մեր գնալու ու գալու ապահովության մասին չէ, այլ այն ուղերձների, որի մասին գրեթե չի խոսվում։ Այն պատվիրակությունները, որ գնում ու գալիս են Ադրբեջան, ի՞նչ ուղերձներով են հանդես գալիս։ Եթե Ադրբեջանը վստահորեն  հայտնում է, որ Սեւանը իրենցն է, ավելին Հայաստանը՝ Արեւմտյան Ադրբեջան, իսկ Սեւանը քարտեզում չկա, այլ կա «Գյոքչա», ապա դա արդյո՞ք «խաղաղության» եւ անվտանգության երաշխիքի տակ է տեղավորվում։ Եթե «խաղաղությունը» ըստ Ադրբեջանի առանց Հայաստանի Հանրապետության գոյության մասին է, ապա իրավացի է։ 

Սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ Վարդենիսն ու Սոթքն էլ կտան։ Կարդարացնեն իրենց, թե Սեւանը փրկելու համար արեցի։ Բայց ցավոք Ադրբեջանի համար չկա Սեւան, կա «Գյոքչա»։ 

Պատերազմում պարտված իշխանությունը իրավունք չունի որեւէ բանակցություններում մեզ ներկայացնելու։ Բայց քանի որ մենք խոր քնի մեջ ենք, չէ թմբիրի, ապա մինչեւ տարեվերջ կստեղծվեն սահմանագծման եւ սահմանազատման մեխանիզմներ, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը հիշեցնեմ, որ դա համընկնում է բացառապես ադրբեջանական շահերին։ Հատկապես, որ Ադրբեջանի պահանջն է ամբողջացնել տարածքային ամբողջականությունը, մինչեւ «խաղաղության» գնալը. Իսկ տեղական «ապագա կա, կա ապագա», «իրական Հայաստանում» քարոզչամեքենան համարում է` փրկություն։

Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու ներթափանցումն ու բնակռման մասին ոչ մի ձայն։ Այդպես էլ քաղցած չմնացին ու չհեռացան, ինչքան էլ, որ մեզ համոզում էին իշխանության կարկառունները, որ քաղց զգալու դեպքում հեռանալու են։ Գերիների մասին բազմիցս ենք խոսել, բարձրաձայնել, իսկ կրկին ուղերձ, որպես այդպիսին չկա, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարության անգործությունը, որի ուշադրության կենտրոնում մշտապես ո՛չ թե գերիների հարցն է օրակարգում, արցախահայության իրավունքների եւ վերադարձի, այլ հնարավոր ամեն ինչ, որը վերաբերում է Ադրբեջանի շահերին։ Այս ամենից հետո իշխանությունը գոհ է ու շնորհակալ իր մշակած մարտավարությամբ, իսկ իշխանության թելը թելողները գոհ են Փաշինյանի վարած քաղաքականության «շանթահարող» հայացքից։

Արթուր Հայրապետյան

Send