Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երթևեկության անվտանգության դեմ ուղղված հանցանքի մեղադրանքով հետախուզվող է տեղափոխվել ՔԿՀ․ ինչ է հայտնի

Blog Image

 

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 23-ին Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։

Նա սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

ՆԳՆ ոստիկանություն

Send