Մալիի հյուսիսում առևանգել են կին բլոգերի և հրապարակայնորեն մահապատժի ենթարկել նրան, գրել են ԶԼՄ-ները։
Ենթադրվում է, որ մահապատժի հետևում կանգնած են եղել ջիհադիստները։ Աղջիկը իր TikTok բլոգում հրապարակել էր Տոնկա քաղաքի մասին տեսանյութեր, որոնց համար առևանգողները «մեղադրել են նրան բանակի հետ համագործակցելու համար»։
Ըստ նրա եղբոր՝ աղջկան մեղադրել են Մալիի զինված ուժերին ջիհադիստական շարժումների մասին «տեղեկություն փոխանցելու մեջ»։
Նրա TikTok բլոգն ունեցել է մոտ90,000 հետևորդ։
