Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիայի թագավորը զրկում է եղբորը արքայազնի տիտղոսից

Blog Image

Անգլիայի թագավորի կրտսեր եղբայր՝ արքայազն Էնդրյուն, կզրկվի իր բոլոր տիտղոսներից և կհեռանա Վինձորի ամրոցի թագավորական բնակարաններից։ Չարլզ III թագավորը սկսել է Ելիսաբեթ II թագուհու երկրորդ որդուն պատվավոր կոչումներից, տիտղոսներից և պարգևներից զրկելու պաշտոնական գործընթացը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը հոկտեմբերի 30-ին։

Արքայազն Էնդրյուին «պաշտոնական ծանուցում է ուղարկվել Թագավորական օթյակում վարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին» և որ նա «կտեղափոխվի այլ մասնավոր բնակարան»։ BBC-ի փոխանցմամբ՝ Էնդրյուն կտեղափոխվի Նորֆոլկի Սանդրինգհեմի թագավորական կալվածք, և թագավորը կվճարի նրա բնակարանի համար։

Բուքինգհեմյան պալատը որոշումը հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի շուրջ սկանդալի ֆոնին։ Էպշտեյնը մեղադրվում է անչափահասների սեռական շահագործման համար։ 2019 թվականին Էպշտեյնը հայտնաբերվել է կախված իր բանտախցում։

«Այս միջոցառումները համարվել են անհրաժեշտ, չնայած նա [Էնդրյուն] շարունակում է հերքել իր դեմ ուղղված մեղադրանքները», - ասվում է պալատի հայտարարության մեջ։ «Նրանց Մեծությունները ցանկանում են հստակեցնել, որ իրենց մտքերն ու խորը համակրանքը բոլոր տեսակի բռնության զոհերի և վերապրածների հետ են և կմնան»։

Թագավորական ընտանիքի անդամի և Էպշտեյնի բարեկամության թեման կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Վիրջինիա Ջուֆրեի հետմահու հրատարակվելիք հուշագրությունից հատվածների վերջերս հրապարակումից հետո։ Այնտեղ նա պնդում է, որ Էպշտեյնի կողմից մարդկանց թրաֆիքինգի զոհ է դարձել և սեռական հարաբերություններ է ունեցել արքայազն Էնդրյուի հետ, երբ 17 տարեկան է եղել։

Send