Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Blog Image

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո լը Մերը, որը նշանակվել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա նշանակումը քննադատվել է ընդդիմության կողմից։

 

«Ես ընդունում եմ, որ իմ որոշումը որոշ մարդկանց մոտ անհասկանալի, կեղծ և անհամաչափ արձագանք է առաջացնում», – ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է նախարարը X-ում՝ հավելելով, որ պաշտոնն ընդունել է պարտականության զգացումից ելնելով և Ֆրանսիային ծառայելու համար։

Ավելի վաղ իր հրաժարականի մասին էր հայտնել նաև Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։ Նա հրաժարական էր տվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց։

Send