Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մեր հաղթանակին այլընտրանք չկա. Սամվել Կարապետյանի ուղերձը

Blog Image

Գիշերը դատարանի բակում հավաքված մարդկանց առջև Սամվել Կարապետյանի փաստաբանը կարդացել է նրա ուղերձը: 

«Հարգելի հայրենակիցներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։

Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։

Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող շեղել, միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ առաքելական եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայելու Հայրենիքիս և հայության կյանքը բարելավելու համար: Մեր հաղթանակին այլընտրանք չկա»,- ասված է Կարապետյանի ուղերձում:

Send