ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.09-05.10.2025թ.)
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի հոկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 31.0°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 2.1°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.5°C