ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան անխուսափելիորեն կկորցնի Դոնբասի այն տարածքները, որոնք մնում են իր վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով դրանք ներառված են ԱՄՆ խաղաղության ծրագրում որպես Ռուսաստանի մաս կազմող տարածքներ։
«Նրանք շատ արագ կկորցնեն այս հողերը։ Նրանք կորցնում են տարածքներ», - ասել է Թրամփը Fox News Radio-ի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ նոր խաղաղության ծրագրի շրջանակներում Ուկրաինայի որոշ տարածքներ Ռուսաստանին փոխանցելու գաղափարը։
