Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը․ ՀՅԴ

Blog Image

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։

 

Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։

 

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը»:

Send