Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միքայել Սրբազանի «դատավճիռը» քաղաքական հետապնդման ու կրոնական ազատության խախտման ցցուն օրինակ է

Blog Image

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավարությանը։

Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին դատարանը դատապարտեց 2 տարի ժամկետով կալանքի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով»։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։

Բեգլարյանը գրել է․ «Միքայել Սրբազանի «դատավճիռը» քաղաքական հետապնդման ու կրոնական ազատության խախտման ցցուն օրինակ է:

Նման օրինակելի ու պատկառելի հոգևորականին ու մտավորականին պետք է պետությունը փայփայեր, ոչ թե ազատազրկեր»

Send