Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ են դեղնում ատամները․ հիվանդության նշան, թե՞ պատճառներն այլ են

Blog Image

Ատամնաբույժ Ալմուդենա Հերայիսն ասել է, որ դեղին ատամները միշտ չէ, որ վատ մաքրման արդյունք են։ La Razon-ին տված հարցազրույցում նա թվարկել է էմալի երանգի փոփոխության հինգ հիմնական պատճառները։

Բժշկի խոսքով՝ այնպիսի ըմպելիքներ, ինչպիսիք են՝ սուրճը, կարմիր գինին և թեյը, ինչպես նաև որոշ համեմունքներ, կարող են ներկել ատամները։ Նա որպես օրինակ բերել է քրքումը։ Բացի այդ, մասնագետը զգուշացրել է, որ ատամները կարող են դեղնել ծխախոտի պատճառով։

Երրորդ պատճառը, որը նա նշել է, տարիքն է: Էրեյսի խոսքով՝ նորմալ է, որ էմալը ժամանակի ընթացքում դեղնավուն երանգ ստանա: Բացի այդ, այս խնդիրը կարող է առաջանալ որոշակի հակաբիոտիկների օգտագործման և գենետիկ նախատրամադրվածության պատճառով:

Ատամնաբույժը նաև նշել է, որ եթե մարդը մտահոգված է իր ատամների գույնով, կարող է դիմել ատամնաբույժի։

Send