Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Blog Image

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Քննարկվել են աշխատանքային 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։

Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։

Send