Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դատարանը ապօրինի է ճանաչել Դոնալդ Թրամփի կողմից այլ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

Blog Image

ԱՄՆ Վերաքննիչ դատարանը ապօրինի է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այլ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։

Որոշումը վերաբերում է երկրների նկատմամբ  «փոխադարձ» մաքսատուրքերին, նաև Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ կիրառված մաքսատուրքերին։

Դատարանի որոշմամբ՝ Թրամփի սահմանած մաքսատուրքերը լիազորությունների գերազանցում են, քանի որ հարկեր սահմանելու, այդ թվում նաև ներմուծման մաքսատուրքերի կիրառման իրավունքն ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված Կոնգրեսի «հիմնական լիազորություններից» է։

Այս տարվա գարնանը մաքսատուրքերը սահմանելիս Թրամփը հենվել էր Միջազգային տնտեսական արտակարգ իրավիճակների մասին օրենքի վրա, սակայն այն չի վերաբերում մաքսատուրքերին։

Այնուամենայնիվ, մաքսատուրքերը ուժի մեջ կմնան մինչև հոկտեմբերի կեսը։ Այդ ժամանակահատվածը տրվում է ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ Գերագույն դատարան բողոքարկում ներկայացնելու համար։

Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում արդեն անվանել է դատարանի այս որոշումը «սխալ»․

«ԲՈԼՈՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ ԴԵՌ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ։ <...> Եթե այս որոշումը ուժի մեջ մնա, բառացիորեն կկործանի Ամերիկայի Միացյալ Նահանգները», - գրել է նա։

Send