Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրել է․

Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իր արշավի շրջանակներում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված 2 պատարագի մասնակցելուց հետո Փաշինյանը, թերեւս, հույս ուներ, որ գործող քահանայի պատարագին մասնակցելը կփրկի իրավիճակը, կարող են հնարավորինս շատ մարդիկ գալ պատարագին: Ինքն էլ, դրանից օգտվելով, առաջ կտանի կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիրը, որի «տակ է մնացել»:

Սակայն Թալինի եկեղեցում ավելի սակավաթիվ էին, քան նախորդ 2 պատարագներին՝ Հովհաննավանքում։ Այս շաբաթ էլ ՔՊ հավատաքննիչները Վայոց Ձորի Խաչիկ գյուղի եկեղեցի են գնալու: Եթե աշխարհագրության նման փոփոխությունն էլ արդյունք չտա, ստիպված կլինեն կրկին փոխել մարտավարությունը։ Մեզ ասացին, որ Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի եւ հավատացյալների կողմից ընդունելի հոգեւոր սպասավորների, ուստի դիտարկում են Տաթեւի վանական համալիրի հոգեւոր հայր Տեր Միքայելի թեկնածությունը:

Կարծում են, որ եթե հարգված հոգեւորականներին ստիպեն ընդունել նրան, հնարավոր կլինի փոխել այս արշավի նկատմամբ վերաբերմունքը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Send