Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում բնակելի տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտաշատի և Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերի մի մասը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։