Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Պարզվում է Փաշինյանը հանձնում է ոչ թե «Զանգեզուրի միջանցքը», այլ «Թրամփի երթուղին»․ եթե այդպես է, նրա հերն էլ անիծած

Blog Image

- Они Кемскую волость требуют. Воевали говорят, так подать её сюда. 

- Что что? Кемскую волость? Да пусть забирают, на здоровье, я то думал, Господи.

Հիշում եք, չէ՞, «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» փառահեղ ֆիլմն իր փառահեղ մեջբերումներով, եթե այո, ապա պատկերացրեք, որ նույն իրավիճակում ենք հայտնվել նաև մենք։ Այսօր Փաշինյանի խոսնակը հանդես եկավ պարզաբանմամբ, որ ոչ մի միջանցք չի տրամադրվելու ու պարզվում է՝ նա ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը հանձնում է ոչ թե  «Զանգեզուրի միջանցքը», այլ ընդամենը «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին»։

Իսկ մենք ինչ ասես՝ մտածում էինք, բայց եթե խոսքն ընդամենը Թրամփի երթուղու մասին է, ապա նրա հերն էլ անիծած, մե՞զ ինչ, թե ում կհանձվի այդ երթուղին, դրա մասին թող մտածի Թրամփը, կարևորը Փաշինյանը չի հանձնում «Զանգեզուրի միջանցքը»։
Սակայն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ հանձնել է «չհանձնելով»։

Ի լուր աշխարհի հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», նա Ալիևին լեգիտիմ իրավունք տվեց լայնամասշտաբ պատերազմ սկսելու ու վերջում նշեց, որ «սխալվել է, որ ավելի վաղ չի ասել, որ Արցախն ադրբեջանական է»։
Այսինքն, նա ոչ թե հանձնել է Արցախը, այլ ի սկզբանե այն համարել է ադրբեջանական։

Ժամանակին պնդում էր, որ Հայաստանից ոչ մի միլիմետր չի հանձնվելու Ադրբեջանին, ու նա յուրովի ճիշտ դուրս եկավ, միայն այն տարբերությամբ, որ Տավուշի ու Սյունիքի հայկական տարածքները, Գորիս-Կապան ճանապարհը նա սկզբից հռչակեց ադրբեջանական, այնուհետ նոր դրանք «վերադարձրեց» Ալիևին։

Մեր ռազմավարական բարձունքները նա հռչակեց անպետք ու դատարկ սար, Սև լիճը ընդամենը մի 30 տոկոսանոց ափ, Ջերմուկի մատույցներում դիրքավորված ադրբեջանական զինված ուժերը՝ շրջափակման մեջ հայտնված ջոկատ։

Նա Էրդողանի ցուցմունքով չի ուրացել Հայոց ցեղասպանությունը, պարզապես կասկածի տակ է դրել այն, Փաշազադեի հորդորով չէ, որ հարձակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, պարզապես վերջինս «խախտել» է կուսակրոնությունը․․․

Բայց հիմա վաղուց է անցել այն ժամանակը, երբ ամեն ինչի մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանն էր, հիմա արդեն իրոք մեղավորը մենք բոլորս ենք։ Եթե հանդուրժում ենք, որ խեղկատակը մեզ իշխի, եթե հանդուրժում ենք, որ ազգադավը մեզ ազգասիրության դասեր տա, եթե հանդուրժում ենք, որ թերուսը մեզ «կրթի», եթե հանդուրժում ենք, որ օրինական ընտանիք չունեցողը մեր գլխին բարոյականության ճառեր կարդա․․․ապա թերևս արժե՞ լրջորեն խորհել մեր մեղքի մասնաբաժնի շուրջ։

Կարեն Կարապետյան

Send