Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Վանաձոր-Ստեփանավան թունելի սկզբնամասում, 31-ամյա վարորդը «Mazda»-ով բախվել է պատին, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի սկզբնամասում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Թ․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա պատին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send