Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ Ալյասկայում կառուցողական հանդիպում է ակնկալում

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է կառուցողական բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը  նախատեսված է օգոստոսի 15-ին Ալյասկայում։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ԱՄՆ նախագահը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Թրամփը նշել է, որ հանդիպման ընթացքում պատրաստվում է Պուտինին ասել Ուկրաինայում պատերազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Ես պատրաստվում եմ նրան ասել, որ պետք է ավարտել այս պատերազմը»,-ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։ 

Send