Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսենին։ Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։ Հայ ըմբիշներից մրցաշարին մասնակցել են նաև՝ Մանվել Խաչատրյանը (60 կգ)՝ 5-րդ տեղ Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ 7-րդ տեղ Գոռ Խաչատրյանը (72 կգ)՝ 9-րդ տեղ Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ 7-րդ տեղ Մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինային, Ղրղզստանին, Վրաստանին, Շվեդիային և Ղազախստանին