Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային»․ դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Ռոբերտ Լևանդովսկին

Blog Image

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրում։

 

Հանդիպումը, որը կայացավ Բարսելոնայում, ավարտվեց 6:0 հաշվով։ Դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Ռոբերտ Լևանդովսկին։

«Բարսելոնան» 10 միավորով երկրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Վալենսիան» 4 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

 

Հանսի Ֆլիկի թիմը հաջորդ խաղում սեպտեմբերի 21-ին կհյուրընկալի «Խետաֆեին», իսկ «Վալենսիան» սեպտեմբերի 20-ին սեփական հարկի տակ կմրցի «Աթլետիկ Բիլբաոյի» հետ։

Send