SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 40 հասցեի մոտ թիվ 54 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը, ով հնարավոր է եղել է ոչ սթափ վիճակում, վիճաբանության մեջ է մտել թիվ 16 համարի երթուղային ավտոբուսի վարորդի հետ և հրել նրան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներիի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված թիվ 54 համարի ավտոբուսի վարորդը հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամայիս Օ․-ն։
