Շոգ եղանակին խորհուրդ չի տրվում ծարավը հագեցնել սուրճով կամ քաղցր գազավորված ըմպելիքներով, զգուշացրել է թերապևտ Ալինա Կիրիչենկոն: Բժիշկը «Life.ru»-ի հետ զրույցում շոգի ժամանակ դրանց այլընտրանք է անվանել:
«Շատ շոգի ժամանակ մեկ բաժակ կոլան կամ մեկ բաժակ սուրճը կարող է մարմնի վրա ունենալ արտահայտված ջրազրկող ազդեցություն: Կոֆեինը միզամուղ ազդեցություն ունի՝ մեծացնելով միզարձակումը և նպաստելով հեղուկի ավելի ինտենսիվ արտազատմանը», - բացատրել է Կիրիչենկոն:
Նա նշել է, որ շոգի ժամանակ կոֆեինը 20-25 տոկոսով նվազեցնում է օրգանիզմի ջերմակարգավորման ունակությունը:
Քաղցր գազավորված ըմպելիքները, ինչպիսին է կոլան, պարունակում են հինգից տասը թեյի գդալ շաքար մեկ տարայի մեջ, հավելել է բժիշկը: Նման քաղցր լուծույթը ներծծելու համար մարմինը ջուրը արյան շրջանառությունից վերահղում է մարսողական համակարգ, այդ իսկ պատճառով մարդը լիմոնադից հետո ցանկանում է ավելի շատ խմել, քան նախկինում:
«Բացի այդ, գազավորված ըմպելիքները պարունակում են ֆոսֆորական թթու և այլ բաղադրիչներ, որոնք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և մեծացնել երիկամների ծանրաբեռնվածությունը»,- ընդգծել է Կիրիչենկոն։
Բժիշկը սուրճի և սոդայի առողջարար այլընտրանք է համարել սառը կանաչ թեյը՝ անանուխով և կիտրոնով, մաչա լատեն՝ բուսական կաթով, ջուրը՝ ավելացված հատապտուղներով, մրգերով և խոտաբույսերով, կոկոսի ջուրը և տնական կվասը նվազագույն քանակությամբ շաքարով։