Կարմիր մսի կանոնավոր օգտագործումը կարող է սրտի հիվանդությունների պատճառ դառնալ, զգուշացրել է թերապևտ Անաստասիա Լոզիկովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Ավելորդ ճարպոտ խոզի կամ տավարի միսը հրահրում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության զարգացում: «Մսի վնասը ոչ թե մթերքի մեջ է, այլ դրա քանակի, ճարպային բաղադրիչների, այդ թվում՝ սոուսի կամ հացի, և պատրաստման եղանակի մեջ», - պարզաբանել է մասնագետը:
Լոզիկովան խորհուրդ է տվել ընտրել նիհար տավարի կամ հորթի միս ուտել, ավելացնել բանջարեղեն: