Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում, հայտնել է կառուցյը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո:
«Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում տիկին Ալեքսանյանին արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»: