Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արմավիրի գործարաններից մեկի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Blog Image

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքի գործարաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։

Արմավիրի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինձնաձիգ՝ փամփշտատուփով, հինգ հրացան, լիցքավորված գազային ատրճանակ, ձեռքի ինքնաշեն նռնակ, տարբեր տրամաչափի 302 փամփուշտ և այլ զինամթերք։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից։

ՆԳՆ ոստիկանություն

Տեսանյութն այստեղ

 

Send