Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում ադրբեջանցի մարզիչը հարձակվել է մրցավարի վրա (տեսանյութ)

Blog Image

Սերբիայում անցկացվող դպրոցական բռնցքամարտի մրցաշարում ադրբեջանցի Յուսիֆ Ագաքիշիեւի և սերբ Վիկտոր Մայստորովիչի միջև եզրափակիչ մենամարտի ժամանակ Ադրբեջանի հավաքականի առաջինի մարզիչը հարձակվել է մրցավարի վրա ռինգում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի մարզիչը բռնում մրցավարի կոկորդը: Մարզիչը գոհ չի եղել մրցավարությունից:

Մենամարտն անմիջապես դադարեցվել է, բռնցքամարտիկն ու նրա մարզիչը անմիջապես որակազրկվել են։ Նրանք պարտված են ճանաչվել, իսկ ոսկե մեդալը տրվել է սերբական կողմին: Եվրոպական սպորտային կոնֆեդերացիան քննարկում է մարզչի նկատմամբ պատժամիջոց կիրառելու հարցը:

Տեսանյութն այստեղ

Send