Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվան չի ստացել Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը․ Պեսկով

Blog Image

Մոսկվան չի ստացել Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը, դրա կետերի վերաբերյալ առարկայական քննարկում չի եղել, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

- Ռուսաստանը տեղյակ է ԱՄՆ խաղաղության ծրագրի հնարավոր փոփոխությունների և ձևակերպումների մասին, բայց Մոսկվան պաշտոնապես ոչինչ չի ստացել Վաշինգտոնից;

- Ռուսական կողմը շարունակում է հավատարիմ մնալ Անքորիջում տեղի ունեցած քննարկումներին;

- ԱՄՆ 28 կետանոց խաղաղության ծրագիրն առարկայական չի քննարկվել Ռուսաստանի հետ;

- Ռուսաստանի զինված ուժերի արդյունավետ աշխատանքը պետք է համոզի Զելենսկիին, որ խաղաղ կարգավորմանը անցնելու ժամանակը հիմա է;

- Զելենսկիի որոշումներ կայացնելու ազատությունը կրճատվում է, քանի որ Ուկրաինան կորցնում է տարածքներ;

- Կիևի կողմից շարունակական ռազմական գործողությունները անիմաստ և վտանգավոր են;

- Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի շուրջ շփումները չեն դադարել և երբեք էլ չեն դադարել;

- Կրեմլը մտադիր չէ Ուկրաինայի շուրջ «մեգաֆոնային» բանակցություններ վարել;

- Թրամփի հետ նոր գագաթնաժողովը կարևոր է և անհրաժեշտ, բայց դրան պետք է նախորդի փորձագիտական ​​«տնային աշխատանք»։

Send