Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև. եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14-19.11.2025թ.)

 

 

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։

 

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Երևան քաղաքի նոյեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        19.2°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա             - 9.0°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան         5.3°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին

Send