Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վթարի է ենթարկվել համար 14 ավտոբուսը, ուղևոր է տեղափոխվել հիվանդանոց

Blog Image

Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Աբովյան փողոցում. 14 համարի ավտոբուսը հարվածել է Աբովյան քաղաքը սպասարկող «Մուլտիտրանս» ընկերության մեքենային, որն ընթացքի պահին կտրուկ արգելակել է, և 14 համարի ավտոբուսը հարվածել է նրան։

Արդյունքում մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

«Որևէ ծանր վնասվածք չունի, տեղափոխել են հիվանդանոց, ես էլ եկել եմ տեսակցության։ Հիմա ԿՏ էլ կանեն, ու ուղևորը կգնա տուն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Նա տեղեկացրեց, որ նման բոլոր դեպքերում ուղևորների բուժզննման ծախսերը հոգում են իրենք՝ ապահովագրության հաշվին։

Նարե Գնունի

Send