Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանի անինքնասիրությունն իր գործն է, «мне за Державу обидно». այսօր ոմն ադրբեջանցի Երևանում սպառնաց ՀՀ իշխանությանը

Blog Image

ՔՊ համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց իշխանությունը ոչ միայն հետևողականորեն գնալու է Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակմանը, այլ ավելին՝ այն արդեն իրականություն է, ու մենք արդեն տևական ժամանակ է, ինչ ապրում ենք Չորրորդ հանրապետությունում։

Այսօր Երևանում ընթացող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքերի ժամանակ մենք իրոք զգացինք նիկոլական Չորրորդ հանրապետության իրական շունչը։ Այդ աշխատանքներին մասնակցում են նաև պատվիրակներ Ադրբեջանից ու Թուրքիայից։ Դրանում ինքնին ոչ մի արտառոց բան չկա, քանի որ առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիներ են ժամանում Հայաստան ու հակառակը։

«Հայաստանի Չորրորս հանրապետությունը» նախորդից տարբերվում է նրանով, որ ադրբեջանցիներն իրենց պահանջներն արդեն ներկայացնում են ոչ թե Բաքվից, այլ հենց Հայաստանի Հանրապետության ներսում՝ Երևանում։

Ադրբեջանցի պատվիրակ Մուրադ Մուրադովը Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կրկին պնդեց ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ նրանում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, այսինքն՝ մենք հասանք այնտեղ, երբ ինչ-որ ադրբեջանցի գալիս է Հայաստան ու պահանջում, որպեսզի մեր Սահմանադրությունից հանենք «Անկախության հռչակագիրը», այն փաստաղթղի, որն իրականում հանդիսանում է մեր պետության ծննդականը։

Ինչ-որ մի ադրբեջանցի բացահայտ պահանջ է ներկայացնում հրաժարվել մեր պետականության հիմքից, մեր պատմությունից, մեր կենսագրությունից ու անցյալից, մեր պայքարից, այսինքն՝ ինչ-որ ադրբեջանցի հենց Երևանում պահանջեց հրաժարվել Հայաստանի Հանրապետության իրական հիմքից՝ անուղղակի կերպով հայտարարելով, որ հակառակ դեպքում «խաղաղության պայմանագիրը չի կնքվի»։

Այնինչ, ըստ Նիկոլ Փաշինյանի, մենք արդեն ապրում էինք խաղաղության դարաշրջանում, խաղաղությունն արդեն կար, իսկ Սահմանադրության փոփոխության հարցը մեր ներքին օրակարգն էր։ Բայց պարզվեց ոչ միայն այդպես չէ, ոչ միայն փոխվում է Ադրբեջանի կողմից պահանջը ներկայացնելու վայրը, այլև ներկայացնողի քաղաքական կարգավիճակը (ստատուսը)։ Սկզբից այդ պահանջը ներկայացվում էր Բաքվից, Ադրբեջանի նախագահի կողմից, հետո Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից, հետո նախագահի ներկայացուցչի, օգնականի, նախարարի խոսնակի, իսկ այսօր արդեն Երևանում ու ինչ-որ մի ադրբեջանցու շուրթերով։ Թերևս նրա քաղաքական կշիռը ՀՀ իշխանությունների համար միայն այն է, որ նա ադրբեջանցի է։

Սակայն պակաս ուշագրավ չէ նաև Թուրքիայի պատվիրակի հայտարարությունը, որով նա ուղիղ իմաստով հերքեց Նիկոլ Փաշինյանին։

Որքան էլ ՀՀ վարչապետը գրեթե ամեն օր հայտարարում է, որ Սյունիքում որևէ միջանցք տրամադրված չէ, այլ «Թրամփի ուղին» սոսկ ճանապարհ է՝ հիմնված հաղորդակցությունների ապաշրջափակման տրամաբանության վրա ու գործելու է իրավազորության ու ՀՀ ինքնիշխանության սկզբունքով, այնուամենայնիվ, հենց Երևանում Թուրքիայի պատվիրակը հաստատեց, որ այն իրականում միջանցք է՝ ավելին, այն «Զանգեզուրի միջանցքն» է, իրենց վաղեմի երազանքը։ Միայն մեզ՝ հայերիս սփոփեց, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով, իրենք որևէ տարածքային պահանջ չեն ներկայացնում։

Նման երևույթները խոսում են պետության ղեկավարի աթոռին հայտնված անձի անինքնասիրության մասին, սական ինչպես «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում էր ասվում՝ «мне за Державу обидно»։

Կարեն Կարապետյան

Send