Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Ներկայացել են իբրև Ոստիկանության աշխատակիցներ, ձեռքերին անցկացրել ձեռնաշղթաներ․ առևանգման դեպքով նոր մանրամասներ

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել իբրև Ոստիկանության աշխատակիցներ: 

Այնուհետև, վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Տ.Մ.-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ և նստեցրել նույն ավտոմեքենան, որտեղ եղել է նաև ուղևոր Ք.Ա.-ն, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով ընթացել են Վանաձոր համայնքի տարբեր փողոցներով: 

Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն սրահի, բեռնախցիկի ստուգմամբ ոչինչ չգտնելով շուրջ 1 ժամ անց մեքենայից իջեցրել են Ք.Ա.-ին, իսկ մի քանի ժամ հետո՝ նաև Տ.Մ.-ին՝ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելով վերջինիս պատկանող խոշոր չափերով՝ 3 մլն 500 հզր ՀՀ դրամ արժողության ավտոմեքենան:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Դ.-ի և Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով (ավազակությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

ՀՀ ՔԿ

Send