Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Հրազդանի կիրճում Հ.Ե.-ն կ տրող–ծա կող առարկայով հարվածել էր օտարերկրյա քաղաքացու․ նոր մանրամասներ

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Հրազդանի կիրճում օտարերկրյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն Հրազդանի կիրճում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող կտրող–ծակող առարկայի գործադրմամբ հարվածել է օտարերկրյա քաղաքացուն՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք:

Հ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Վերջինս կալանավորված է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՔԿ

Send