Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «նույնիսկ հիմա», Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք պատրաստ ենք այն ստորագրել նույնիսկ հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում:
Նա հավելել է, որ փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամկետների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։