Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ozon-ը հայտարարություն է տարածել

Blog Image

Մենք շարունակում ենք աշխատել ստանդարտ ռեժիմով։ Սահմանափակումները վերաբերում են Ozon Բանկին, որը գործում է միայն Ռուսաստանում․ մենք չենք օգտագործում բանկը ՀՀ գործընկերների և հաճախորդների հետ հաշվարկներում՝ դրանք տրամադրվում են երրորդ կողմի կազմակերպությունների կողմից, ուստի ոչինչ չի փոխվի Հայաստանում Ozon-ի պատվերների հանձնման կետերի սեփականատերերի և վաճառողների, գնորդների և գործընկերների համար։

Պատժամիջոցները չեն տարածվում Ozon խմբի այլ իրավաբանական անձանց և բիզնեսների վրա, մեր օպերացիոն գործունեության և զարգացման ծրագրերի վրա ևս իրավիճակը չի ազդում։ Բանկը նաև մասնակցություն չունի մեր Խմբի որևէ ընկերության կապիտալում։  

Պատժամիջոցները նաև չեն ազդի Ռուսաստանում Ozon բանկի աշխատանքների վրա։ Բանկը չունի ակտիվներ արտասահմանում, չի իրականացնում գործողություններ երկրից դուրս, սպասարկում է իր հաճախորդներին երկրի ներսում, չի օգտագործում SWIFT համակարգը. օգտագործում է միայն Ռուսաստանի ֆինանսական ենթակառուցվածքը։

Ozon

Send